Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց եվրոպացի դեսպաններին
Հասարակություն
Այսօր Եվրամիության երեւանյան կենտրոնակայանում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հյուրընկալեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում ու Վրաստանում հավատարմագրված՝ Եվրամիության երկրների դիվանագետներ: Հանգամանորեն քննարկվեցին նախընտրական իրավիճակին, խորհրդարանական ընտրությունների ընթացիկ քարոզարշավին առնչվող հարցեր, ինչպեսեւ ժողովրդավարության վճռակամ մարտահրավերը, որի առջեւ կանգնած է Հայաստանը: Այս մասին Լուրեր.com–ին տեղեկացրել են «Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայությունից։
Այսօր Հովհաննիսյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Հայաստանում Հնդկաստանի դեսպան պարոն Աչալ Կումար Մալհոթրայի հետ՝ մեր երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտման կապակցությամբ, եւ «Ժառանգության» երախտագիտությունը հայտնեց պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը