«Հայոց աշխարհ». Ինչի՞ հաշվին
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««Մեր բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հանրության ճնշող մեծամասնությունը շատ բացասական է վերաբերվում արտահերթ ընտրություններին՝ որևէ մեկին դա պետք չէ, ՀԱԿ-ին էլ ձեռնտու լինել չէր կարող:
Դա նման է նրան, երբ տղամարդն անընդհատ խոստանում է ամուսնանալ, բայց չի ամուսնանում կամ ամուսնանում է ուրիշի հետ, սա քաղաքական հնարք է՝ քաղաքական բլեֆ:
Եթե ՀԱԿ-ը մասնակցեր ՏԻՄ ընտրություններին և ավելի քան 900 համայնքներից գոնե 100-ում հաղթեր, կասեինք՝ կեցցե´ք, տղերք, ժողովուրդը ձեզ վստահում է, հավատում է ձեր ծրագրերին: Իրենք գործում են միայն խոշոր քաղաքներում, մարզերում ընդհանրապես չեն լինում, և պարզ չէ՝ ինչի հաշվին են ակնկալում մեծ քանակությամբ ձայներ հավաքել»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ