Մշակութային երկխոսություն. հայկական շունչը` Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում
Գիտություն և Մշակույթ
Սանկտ-Պետերբուրգի կառավարությունը, Թաթարստանի մշակութի նախարարությունը, Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն՝ ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ ս. թ. մարտի 30-ին Սանկտ-Պետերբուրգի Պուշկինի անվան համառուսական թանգարանում կազմակերպել են «Բորատինսկիների Կազանը: Ոսկե դար-արծաթե դար» ցուցահանդեսը: Ցուցադրության մի բաժինը նվիրված էր հայազգի իշխանուհի Աննա Աբամելիք-Լազարևային: Միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը և ընթերցել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ողջույնի խոսքը:
Նույն օրը երեկոյան Մ. Ի. Գլինկայի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում կայացել է համերգ, որին իրենց մասնակցությունն են բերել նաև ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր Նարեկ Բավեյանը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում