«Երկիր». Հերթական պոպուլի՞զմ, թե՞...
Հայկական Մամուլ
Արտագաղթի կապակցությամբ դեռևս հուլիսին նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրեց հատուկ խորհրդակցություն, որտեղ անուղղակի հրահանգ տրվեց չխոսել արտագաղթի մասին կամ խոսել միայն դրական լույսի ներքո։
Կառավարությանն առընթեր միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, օրինակ, սկսեց վկայակոչել իր հարևաններին, ովքեր դեռևս չեն հեռացել երկրից։ Իսկ ահագնացող արտագաղթն իշխանամետ լրատվամիջոցների թեմաների շարքից աննկատ դուրս մղվեց։
Սակայն մոտեցող ընտրությունները, կարծես, սկսել են պայծառացնել իշխանավորների գիտակցությունը և տարօրինակ համարձակություն հաղորդել նրանց։ Մասնավորապես մի քանի օր առաջ ՀՀ ԱԽ քարտուղար, իշխանական կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հանրության հետ հանդիպումներից մեկի ժամանակ լսարանի մոտ անկեղծացել է, թե պայքարելու են արտագաղթի դեմ։ Ինչպես են դա անելու՝ չի բացահայտվել, թեև չի բացառվում՝ ավանդները վերադարձնելու նման։ Ի դեպ, շաբաթ օրը ԱԽ քարտուղարը, Գյումրիում հանդիպելով բնակչության հետ, նորից խոսել է ավանդների մասին և հայտնել, որ դրանց վերադարձման համար 2012 թ. բյուջեով նախատեսված է 1 միլիարդ 800 միլիոն դրամ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ