Металлоинвест–ի ղեկավարն ընկերոջ շնորհիվ դարձել է միլիարդատեր. Bloomberg
Համաշխարհային Մամուլ
Ալիշեր Ուսմանովին պատկանող Металлоинвест ընկերության տնօրենների խորհրդի նախագահ՝ Ֆարհադ Մոշիրին դարձել է միլիարդատեր։ Այս մասին հաղորդում է Bloomberg–ը՝ հենվելով միլիարդատերերի սեփական վարկանիշային տվյալների վրա։
Մոշիրիի կապիտալը ապրիլի 11–ի դրությամբ կազմել է 1.1 միլիարդ դոլար։
Ըստ Bloomberg–ի՝ Մոշիրին միլիարդատեր է դարձել շնորհիվ Ուսմանովի հետ սերտ բարեկամական կապերի, որը 2008–ին Մոշիրիին է նվիրել կիպրոսյան Gallagher Holding ներդրումային ընկերության բաժնետոմսերի 10%–ը, որի միջոցով էլ վերահսկվում է Металлоинвест ընկերությունը։
«Նա ինձ տարիներ շարունակ տնտեսական հարցերում կարևոր խորհուրդներ է տվել և դրա համար նա վաստակել է դա», – ասել է Ուսմանովը։
Նշենք նաև, որ Ալիշեր Ուսմանովը իր 20 միլիարդ դոլար կարողությամբ համարվում է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)