Դվորկովիչը պատրաստ է Մեդեվեդևի հետ տեղափոխվել ՌԴ Սպիտակ տուն
Ռուսաստան
Ըստ BBC Russia լրատվականի` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի օգնական Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ ինքը պատրաստ է Դմիտրի Մեդվեդևի վարչապետ դառնալու դեպքում տեղափոխվել ՌԴ կառավարություն` միասին աշխատելու:
Նա իր այս մտադրության մասին հայատարարել է ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Լարրի Քինգին տված հարցազրույցում, որին միաժամանակ մասնակցում էին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ղեկավար Ալեքսեյ Վենեդիկտովը և «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնի հիմնադիր նախագահ Վիկտոր Վեկսելբերգը:
Դվորկովովիչը ասել է. «Ես հուսով եմ, որ եթե դեկտեմբերին կայանալիք դումայի ընտրություններից հետո նախագահ Դմիտրի Մեդվեդևը դառնա վարչապետ, կարծում եմ, որ նա ինձ կառաջարկի տեղափոխվել կառավարություն: Եվ ավելացրել է, որ ինքը կունդունի այդ առաջարկը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարի ժամանակ, նախագահ Մեդվեդևը 2012թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջարկել էր վարչապետ Պուտինի թեկնածությունը, իսկ վարչապետ Պուտինն էլ իր հերթին Մեդվեդևին առաջարկել էր գալիք խորհրդարանական ընտրություններում «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակի դեպքում գլխավորել ՌԴ նոր կառավարությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)