«Չորրորդ ինքնիշխանություն». Հովիկ Աբրահամյանին վարչապետ կնշանակե՞ն
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««Եթե մենք կարողանում ենք հաղթել Ազգային Ժողովի ընտրություններում, պարզ է, չէ՞, որ Աբրահամյան Հովիկը ավելի ցածր պաշտոն չի ստանալու: Եվ ես գտնում եմ, որ իմ որոշումը ճիշտ էր»,– իր հրաժարականից հետո հայտարարել էր արդեն ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամյանին շտաբի պետի պաշտոնը առաջարկվել էր դեռ ամիսներ առաջ, սակայն. «ՉԻ» տեղեկություններով, Աբրահամյանը չէր համաձայնել միանգամից գնալ շտաբ՝ փորձելով ճշտել, թե դրա դիմաց իրեն ի՞նչ է առաջարկվելու: Եվ ահա, մեր տեղեկություններով, այդ «բազարն» ավարտվել է նրանով, որ եթե ՀՀԿ-ն կարողանա քաղաքական մեծամասնություն ձևավորել խորհրդարանում, ապա վարչապետի պաշտոնը Սերժ Սարգսյանը վստահելու է հենց Հովիկ Աբրահամյանին:
Հուսանք, որ ընդդիմության և հասարակության համագործակցության արդյունքում՝ Սերժ Սարգսյանի պլանները կմնան թղթի վրա: Ի դեպ՝ ընդդիմությանը մեկ անգամ արդեն հաջողվել է փոխել Սերժ Սարգսյանի պլանները հենց վարչապետի նշանակման մասով: Մարտի 1-ի իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանն այդպես էլ չկարողացավ վարչապետի աթոռը նվիրաբերել Հայաստանում խոշորագույն օլիգարխի համարում ունեցող Ռոբերտ Քոչարյանին»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ