«Ժողովուրդ». ՕԵԿ-ն ընտրակաշառքի նոր ձև է մշակել՝ մուրաբաներից անցում գլխաշորերին
Հայկական Մամուլ
Տեսնելով որ ժամկետանց մուրաբա և ջեմ բաժանելն այլևս այնքան էլ լավ չի ընկալվում հասարակության կողմից, ՕԵԿ-ն ընտրակաշառքի նոր ձև է մշակել: Ինչպես փոխանցել են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հիմա Վանաձորում և հարակից գյուղերում ՕԵԿ-ը սկսել է գլխաշորեր բաժանել թոշակառու կանանց: Ըստ թերթի աղբյուրների՝ դրանք հասարակ, էժանագին գլխաշորեր են, որոնք գյուղերում տարեց կանայք են կրում: Բացի գլխաշորերից, ՕԵԿ անունից բաժանում են նաև օծանելիք ու սննդամթերք: ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը, բնականաբար, հերքել է լուրը: Իսկ Վանաձորի թերթի աղբյուրները տեղեկացրել են, որ ՀՀԿ-ն ևս ակտիվ է այս հարցում միայն թե առայժմ ՀՀԿ-ականները, դռնեդուռ ընկած, ցուցակագրում են մարդկանց:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ