«Հրապարակ». ԲՀԿ-ն իր քարոզարշավը կավարտի Երևանում մեկ մեծ հանրահավաքով
Հայկական Մամուլ
Մինչ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ պատրաստվում է լինել մայրաքաղաքի համայնքներում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է քարոզարշավը Երևանում ավարտել մեկ հանդիպումով:
Թերթի տեղեկություններով, նա չի նախատեսում համայնքային հանդիպումներ: Մայրաքաղաքի ընտրողների հետ կհանդիպի մեկ մեծ հանրահավաքով՝ քարոզարշավի վերջում, մայիսի 4-ին: Ի դեպ, խոսակցություններ կան, որ Ծառուկյանը նեղվում է հատկապես այն համայնքներում քարոզարշավ անելուց, որտեղ կա ԲՀԿ-ի ռեսուրսի պակաս: Թերթը հիշեցնում է, որ ԲՀԿ-ն մեծամասնական ընտրակարզով թեկնածուներ է առաջադրել Երևանի ոչ բոլոր համայնքներում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ