«Հայկական ժամանակ». Տիգրան Խզմալյանի կինն ինքն է ցանկացել ընդգրկվել ՀՀԿ-ի ցուցակում
Հայկական Մամուլ
Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան պնդել է, որ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կինն ինքն է ցանկացել ընդգրկվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակում:
Դումանյանի պատասխանում, ըստ էության, ուղղակի ասվում է, որ Տիգրան Խզմալյանն ինքն էլ նախապես տեղյակ է եղել, որ իր կինն ընդգրկվելու է Սերժ Սարգսյանի ղեկավարած համամասնական ցուցակում և դրա համար տվել է համաձայնությունը: Սա, ի դեպ, տեսանելի է նաև Տիգրան Խզմալյանի կարեկցանք առաջացնող պարզաբանումներից ու պատասխաններից և դասական օրինակ է այն բանի, թե ինչով է զբաղված ուրիշներին վճռականության պակասի համար դատափետող սույն «բոցաշունչ ապստամբը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ