«Երկիր». Ռուբեն Սադոյանի «աշխատողներ»-ը պետք է ապահովեն ոչ պակաս, քան 10 ձայն
Հայկական Մամուլ
Թիվ 9 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ռուբեն Սադոյանը կաշառք չի բաժանում:
Թերթի տեղեկություններով՝ 5 կամ 10 հազարական դրամ կաշառք բաժանելու փոխարեն, նա նախընտրում է 40-50 հազարով «աշխատողներ» վարձել, ովքեր և ստացած գումարի դիմաց կապահովեն համապատասխան ձայներ: Յուրաքանչյուր «աշխատող» պետք է ապահովի ոչ պակաս, քան 10 ձայն:
Ստացվում է Սադոյանը դեռ մի բան էլ շահում է այս գործարքից, քանի որ օրեցօր մեկ ձայնի դիմաց ընտրակաշառքի գինը բարձրանում է:
Ի դեպ, «աշխատողները» աշխատավարձի բարձրացում, ըստ նախնական պայմանավորվածության, չեն կարող պահանջել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ