«Հրապարակ». Սպառնացել են ֆիզիկապես ոչնչացնել Գեորգի Վանյանին
Հայկական Մամուլ
Վաղը Գյումրիում կայանալու է ադրբեջանական ֆիլմերի փառատոն, որի նկատմամբ ագրեսիվ են տրամադրված քաղաքացիներից շատերը: Նրանք հատկապես չարացած են փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանի դեմ: Թերթը զանգահարել է նրան՝ պարզելու, թե արդյոք այս օրերին նա սպառնալիքներ ստացե՞լ է որևէ մեկից: «Ինձ զանգահարել են փակ համարից և սպառնացել են ֆիզիկապես ոչնչացնել ինձ, եթե ես անեմ այդ փառատոնը: Այսօր, երեկ և նախորդ օրը ստացել եմ նման զանգեր»,-ասել է Գեորգի Վանյանը:
Նա պատրաստվում է փառատոնի ավարտից հետո հատուկ մամուլի ասուլիս հրավիրել՝ բացահայտումներ անելու համար:
«Ես շատ կոնկրետ գիտեմ, թե ովքեր են նրանք, որտեղից են գալիս այդ զանգերը, փառատոնից հետո ամեն ինչ կամփոփեմ»,- ասել է Վանյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ