«Ժողովուրդ». Վիկտոր Դալլաքյանն ու իր երբեմնի մրցակից, Աժ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հաշտվել են
Հայկական Մամուլ
Վանաձորի թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս հաշտվել են Աժ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ու իր երբեմնի մրցակից, Աժ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Նրանց հարաբերությունները ջերմացել են Ղալլաքյանի՝ ՀՀԿ-ական դառնալուց հետո, երբ ՀՀԿ-ում որպես փոխհատուցում որոշվեց մեծամասնական ընտրակարգով առաջադրել Դալլաքյանին, իսկ Բաղդասարյանին ընդգրկել ՀՀԿ համամասնական ընտրացուցակում: Ավելին, «Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում են, որ Բաղդասարյանին պատկանող հեռուստաընկերությունն ակտիվորեն ցուցադրում է Դալլաքյանի քարոզչական նյութերը: Թերթի հետ զրույցում Բաղդասարյանն ասել է, որ իրենք երբեք էլ «խռոված չեն եղել, քանի որ խռովելը տղամարդուն վայել չէ տղամարդը չի խռովում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ