«Հրապարակ». Մենք անհավասար պայմաններում ենք. Մանուշակ Պետրոսյան
Հայկական Մամուլ
Երեկ թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե արդյո՞ք Էրեբունու թիվ 13 ընտրատարածքում անհավասար պայմաններ չեն ստեղծվել թեկնածուների համար, եթե մի թեկնածուի՝ Մհեր Սեդրակյանի օգտին քարոզում է անձամբ հանրապետության նախագահը:
«Մենք անհավասար պայմաններում ենք առհասարակ մեր երկրում, քանի որ օրենքը չի գործում»,- պատասխանել է այս ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Մանուշակ Պետրոսյանը:
«Քաղաքական պայքար է գնում: Ոչինչ կանխորոշված չէ: Նախագահի կամ որևէ մեկի հրամանով չէ, որ պատգամավոր է ընտրվելու: Ընտրողը ժողովուրդն է, եթե ժողովուրդը գնաց ընտրության և տեր կանգնեց իր ձայնին, եթե թույլ չտանք երկրից բացակայող մարդկանց փոխարեն քվեարկել, ոչ ոք ոչինչ չի կարող անել»,-հավելել է ՀԱԿ թեկնածուն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ