Սիրիայում խաղաղ է
Մերձավոր Արևելք
Սիրիայում մարտերը դադարեցվել են, հաղորդում է France-Presse–ը՝ վկայակոչելով այդ երկրում գտնվող միջազգային դիտորդներին։
Ինչպես հայտնել են Syrian Observatory for Human Rights բրիտանական իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները, մարտերը դադարեցնելու հրամանից մեկ ժամ անց իրավիճակը բոլոր տեղերում հանգիստ է։
Ըստ Սիրիայի հարցով ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ մարտերը զինված ուժերի և ապստամբների միջև պետք է դադարեցվեին ապրլիլի 12–ի վաղ առավոտյան։
Նախօրեին Սիրիայի իշխանության ներկայացուցիչները խոստացել էին Անանի նշած ժամկետում դադարեցնել ռազմական գործողությունները և կատարել ճգնաժամից դուրս գալու նրա առաջարկած ծրագրի կետերը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)