Այսօր Մկրտիչ Ավետիսյանի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Մկրտիչ Ավետիսյան-Թերլեմեզյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1864-ի ապրիլի 12-ին Վան քաղաքում։ Ծնվել է մի ընտանիքում, որտեղ հարգի էին ազգային ավանդույթներն ու սովորույթները և յուրահատուկ ակնածանք կար գրի ու գրքի նկատմամբ։
Ավետիսյանը սովորել է Վանի տարբեր վարժարաններում, իրեն դրսևորել է որպես ուշիմ, ջանասեր, խելացի ու ընթերցասեր սան։
19-րդ դարի վերջին քառորդում, հատկապես 1877-78-ին ռուս-թուրքական պատերազմին հաջորդած տարիներին Վանում ազգանվեր գործին իր արժանավայել զորակցությունը բերեց Մկրտիչ Ավետիսյանը։
Մկրտիչ Ավետիսյանը Արմենական կուսակցության հիմնադիրներից մեկն է։ Մկրտիչ Պորտուգալյանի հետևորդներից էր, որի հետ Մարսելում հիմնել էր «Հայաստան» թերթը։
1896-ի Համիդյան կոտորածների ժամանակ Մկրտիչը կազմակերպել է Վանի ինքնապաշտպանությունը, որտեղ և սպանվել է թուրք զինվորների կողմից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը