Ուիթնի Հյուսթոնի մահվան փաստով հարուցված քրեական գործը կարճվել է
ԱՄՆ
Բեվերլի Հիլզի ոստիկանությունը հայտարարել է, որ ավարտել է Ուիթնի Հյուսթոնի մահվան փաստով հետաքննությունը և ինչպես նշվում է հետաքննության պաշտոնական զեկույցում, հանցագործության որևէ տարր չհայտնաբերելու պատճառով քրեական գործը կարճվել է, հաղորդում է Reuters–ը։
Ինչպես նշում է նույն աղբյուրը, հետաքննության պաշտոնական եզրակացությունում երբևէ չի նշվում, որ երգչուհու հյուրանոցային համարում հայտնաբերվել է թմրանյութ և հոգեմետ դեղամիջոցներ, որոնց օգտագործման պատճառով էլ վրա է հասել մահը։
Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է 49 տարեկան հասակում՝ Լոս Անջելեսի «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցի իր համարում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)