Ֆլորիդայում մեղադրանք է առաջադրվել սևամորթ դեռահասի մարդասպանի նկատմամբ
ԱՄՆ
Ֆլորիդայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել սևամորթ դեռահասին սպանած Ջորջ Զիմերմանի նկատմամբ, 2-րդ աստիճանի սպանության մեղադրանքով, հաղորդում է Associated Press–ը։
Այժմ Զիմերմանը կալանքի տակ է գտնվում։ Նրա կալանքի վայրի մասին որևէ տեղեկություն դեռևս հայտնի չէ։ Մարդասպանը առաջիկա 24 ժամվա ընթացքում կկանգնի առաջին ատյանի դատարանի առաջ։
Հիշեցնենք, որ 17–ամյա Տրեվոր Մարտինի սպանությունը տեղի էր ունեցել փետրվարի 26-ին։ 28–ամյա Զիմերմանը, որը հսկողության տակ գտնվող թաղամասի պահպանության աշխատակիցներից է եղել, այդ տարածքում հայտնված սևամորթ դեռահասին տեսնելով՝ զանգահարել է 911, ինչից հետո սկսվել է դեռահասի նկատմամբ հետապնդումը և նրանց միջև բռնկված վեճից հետո Զիմերմանը սպանել է նրան։
Սկզբում Զիմերմանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ ոստիկանությունը հայտարարել է, որ իրենց աշխատակիցը գործել է ծառայողական պարտակությունների շրջանակներում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)