Բալիստիկ հրթիռ մշակելու մասին հայտարարություններն անտրամաբանական են. Հյուսիսային Կորեա
ԱՄՆ
Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները չորեքշաբթի օրը հայտնել են մոտ օրերս տիեզերք արձակվող հրթիռը վառելիքով լիցքավորելու մասին, հայտնում է CNN–ը։
Հրթիռի մեկնարկային հրապարակի ղեկավարն այս մասին հայտնել է միջազգային լրատվամիջոցների խմբին, որի ներկայացուցիչներն ավելի ուշ հնարավորություն են ունեցել դիտելու մեկնարկային հրապարակից հրթիռը վառելիքով լիցքավորելու գործընթացի ուղիղ հեռարձակումը։
Մեկնարկային հրապարակի ղեկավարը հայտնել է նաև, որ հրթիռի ներսում տեղադրվելու է օդերևութաբանական արբանյակ, իսկ հրթիռը տիեզերք կարձակվի այս շաբաթվա հինգշաբթիից մինչև գալիք շաբաթվա երկուշաբթի օրն ընկած ժամանակահատվածում՝ կախված եղանակային պայմաններից։
Հյուսիսային Կորեայի տիեզերական ծրագրի փոխտնօրեն Ռյու Գամ Չոլը հայտնել է, որ հրթիռն արձակելու միակ նպատակը տիեզերքի հետազոտությունն է։
«Կարծում եմ՝ ձեր անհանգստությունն անհիմն է։ Հրթիռի արձակման ժամանակը շատ կարևոր է, և դուք ամեն ինչ կիմանաք, երբ այցելեք ապրիլի 15-ին Կիմ Իր Սենի 100–ամյա տարեդարձը նշանավորող արարողությանը։ Հրթիռը մշակել ենք միայն տիեզերքն ուսումնասիրելու նպատակով և բալիստիկ հրթիռ մշակելու մասին հայտարարություններն անտրամաբանական են», - ասել է Հյուսիսային Կորեայի տիեզերական ծրագրի փոխտնօրենը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)