Գայանեն նմանվում է Նիկոլին, ղժղժան. Ռուբեն Հայրապետյան
Հասարակություն
Ավան թաղամասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում բանավեճի մեջ մտնել կնոջ հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանը:
«Ի՞նչ եք բերաններդ քցել՝ քաղաքական բանավեճ: Չեմ պատրաստվում կնոջ հետ բանավեճի նստել, հետո էլ պարզվի առավելություն ունեցա, ես լավ զգամ, թե հաղթեցի: Ես Գայանե Առուստամյանին անձնապես ու հեռակա չեմ ճանաչում: Գայանեի ոճից հասկանում եմ, որ նմանվում է Նիկոլին, ղժղժան: Կին է, բա որ ճանգռի»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը։
Կատակելուց հետո, սակայն, Հայրապետյանն ասաց. «Ես պատրաստ եմ բանավիճել Հայ ազգային կոնգրեսի 1-10 համարների հետ՝ բացառությամբ երրորդ համարի՝ նա իմ ընկերն է, ես բանավիճելու բան չունեմ Արամ Սարգսյանի հետ: Պատրաստ եմ ցանկացած պահի, ցանկացած ֆորմատով»:
Ռուբեն Հայրապետյանը նաև նշել է, որ նախընտրական շրջանում մեծ թվով հանդիպումներ է ունենալու ընտրազանգվածի հետ, իսկ իր կարգախոսն էլ լինելու է ՀՀԿ-ի կարգախոսը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը