ԱՄՆ–ը զգուշացրել է Հյուսիսային Կորեային
ԱՄՆ
ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային կոչ է արել չփորձարկել բալիստիկ հրթիռներ։ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ հակառակ դեպքում Հյուսիսային Կորեայի հանդեպ պատժամիջոցներ կկիրառվեն, հաղորդում է CNN–ը։ Իսկ Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ արդեն վառելանյութով լիցքավորում է հրթիռը։
Քլինթոնը Վաշինգտոնում ճապոնացի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է. «Եթե պաշտոնական Փհենյանն իր ժողովրդի ապագայի համար խաղաղություն է պահանջում, ուրեմն չպետք է տիեզերք արձակի հրթիռը»։
Քլինթոնը հրթիռի մեկնարկը գնահատել է որպես տարածաշրջանի անվտանգության համար ուղղակի սպառնալիք և նշել, որ դա հակասում է ՄԱԿ կանոնադրությանը։
Ճապոնիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռի մեկնարկի հարցում պաշտպանում է ԱՄՆ–ի և միջազգային հանրության դիրքորոշումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)