ԲՀԿ-ն ո՛չ մարդկային, ո՛չ ֆինանսական, ո՛չ որևիցե այլ ռեսուրսի պակաս չունի. Խաչիկ Գալստյան
Հասարակություն
«Այս պահի դրությամբ ես ոչինչ ասել չեմ կարող: Դեռ հստակ որոշված չէ: Կիմանաք ավելի ուշ»,-Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Խաչիկ Գալստյանը՝ մեկնաբանելով մամուլում հրապարակված այն լուրերը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է քարոզարշավը Երևանում ավարտել՝ մեկ հանդիպումով:
Մեկնաբանելով մամուլում հրապարակված մեկ այլ տեղեկություն, ըստ որի՝ ԲՀԿ-ն որոշ համայնքներում ունի ռեսուրսի պակաս, ԲՀԿ խոսնակն ասաց.
«ԲՀԿ-ն ո՛չ մարդկային, ո՛չ ֆինանսական, ո՛չ որևիցե այլ ռեսուրսի պակաս չունի: Ե՛վ Երևան քաղաքում, և՛ Հայաստանի բոլոր 900 համայնքներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը