4-րդ հարկից ցած նետված քաղաքացին ողջ է մնացել
Հասարակություն
Երեկ՝ ապրիլի 11-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.10-ին Չարենցավանի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Չարենցավանի բաժին, որ մարմնի տարբեր մասերում ստացած սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասի բնակիչ 47-ամյա Շ. Պողոսյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Շ. Պողոսյանը ինքնասպանություն գործելու նպատակով իր բնակարանի 4-րդ հարկից ցած է նետվել ։
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Aravot.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը