Հայաստանը 2013-ին կունենա նոր նախագահ. Դավիթ Հակոբյան
Հասարակություն
Հայաստանը 2013-ին կունենա նոր նախագահ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: 5-րդ գումարման Ազգային ժողովն էլ, ըստ Դավիթ Հակոբյանի, կլինի միջանկյալ: «Ես համոզված եմ, որ 2013-ին Հայաստանը կունենա 4-րդ նախագահ, որն էլ կբերի նոր շքախումբ»,- ասաց Հակոբյանը:
Նա տեղեկացրեց, որ 2013-ին առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, Հակոբյանի կարծիքով՝ իշխանափոխության երկու գլուխների՝ վարչապետի ու ԱԺ նախագահի ճակատագիրը կվճռվի մայիսի 6-ին:
«Որ իշխանության երկու գլուխները ընտրություններին կվերցնի ՀՀԿ-ն, բացարձակ շանս չկա: Մինիմում մեկ գլուխը պետք է զիջի: Պարտավոր են հաշվի նստել ներքևների հետ, որոնք պահանջում են արմատապես նոր պետական մեքենա»,- նշեց Հակոբյանը:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին՝ Հակոբյանն ասաց, թե վերադարձի ոչ մի նախադրյալ չի տեսնում:
«Это пробитая карта. նրա վերադարձը չի լինի: Ժողովորդը պատրաստվում է չորրորդ նախագահին ընտրելու»,- համոզված է մարքսիստը:
Լուսանկարը՝ «ՖՈՏՈԼՈՒՐ»–ի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը