Հայաստանի գլխավոր մարքսիստի կարծիքով արդար ընտրություններ լինել չեն կարող
Հասարակություն
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրերը որակեց քաղաքական կոկետություն, դեմագոգիա: «Ոչ մի լուրջ ծրագրային դրույթ նոր տնտեսական քաղաքականության մասին չկա»,- ընդգծեց Հակոբյանը:
Նա նաև անդրադարձավ ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» ու ԲՀԿ-ի՝ ընտրությունները վերահսկելու միասնական շտաբ ստեղծելու գաղափարին: Նրա կարծիքով՝ տակտիկայի առումով դա դատարկաբանություն է:
«Գնում են ստուգելու ընտրացուցակները: Հանցագործ մասը պասիվ ընտրազանգվածն է, հիսուն տոկոսը չի գալիս ընտրությունների: Հիմնական ընտրազանգվածը ընդհանրապես չի գալիս ու ոչ մեկի մտքով չի անցնում՝ ինչպե՞ս անենք, որ ընտրազանգվածը գա»:
Մարքսիստի կարծիքով՝ արդար ընտրություններ լինել չեն կարող, կօգտագործվեն կաշառքի լծակները: Արդար ընտրություններ անցկացնելու համար, ըստ Հակոբյանի, Սերժ Սարգսյանը պետք է ամբողջ սպեկտորը մաքրեր օլիգարխիկ տարրերից. «Растоптана 65-ая статья конституции: Why, Mr. President?»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը