Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը տապալվեց
Հասարակություն
Այսօր Գյումրիում պետք է սկսվեր ադրբեջանական ֆիլմերի փառատոն, սակայն գյումրեցիները և մի խումբ քաղաքացիներ տապալեցին այդ միջոցառումը: Գյումրիում բնակիչները բողոքի ակցիա էին կազմակեպել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի դիմաց, որտեղ էլ պետք է անցկացվեր փառատոնը:
Բնակիչները պահանջել են ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը չսկսել։ Ակցիան կազմակերպել էր ՀՀԿ-ական Արման Սահակյանը: Երևանում նույնպես այս առթիվ ակցիա էր կազմկերպել: Հանրապետության հրապարակում երիտասարդները շրջում էին «Ո՛չ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը» պաստառներով:
Նշենք նաև, որ տեղի տալով գյումրեցիների դժգոհություններին՝ փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանը բողոքի ակցիայի մասնակիցներին հայտարարել է, որ փառատոնը չի կայանալու և արագ հեռացել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը