Ալմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ Պուտին Հայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումները Եկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից է Արթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ ՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիները TRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան 27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխում Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն Այվազյան Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներին Տեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել» 

ԿԳ նախարար Աշոտյանի հրամանը առ ոչինչ է

Հասարակություն

Արձագանքելով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը փորձում է «սեփական՝ իրավական առումով ապիկարությունը քողարկել անձնական վիրավորանքով», և ուսումնասիրելով ՀՀ ԿԳՆ-ի և ԵՊԼՀ-ի կայքերում զետեղված ՀՀ ԿԳՆ 06.04.2012թ N 160-Ա հրամանը՝ մի խումբ իրավաբաններ հանձն են առել իրականացնել հրամանի փորձաքննությունը:

Փորձաքննության նպատակն է ճշգրտել՝ որքանով է իրականությանը համապատասխանում պարոն Աշոտյանի՝ «որպես պետության կողմից կրթության ոլորտի պատասխանատու նշանակված այր՝ ես պարտավոր եմ հետևել ՀՀ կրթական հաստատություններում օրինականության հաստատմանը» հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում է ԵՊԼՀ մամլո ծառայությունը, և ներկայացնում հրամանի փորձաքննության արդյունքները, որը երկայացնում ենք ստորև.

Եզրակացություն

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ. ապրիլի 6-ի թիվ 160-Ա հրամանի

իրավաչափության վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ. ապրիլի 6-ի թիվ 160-Ա հրամանը հակասում է Սահմանադրությանն ու մի շարք օրենսդրական ակտերին' ինչպես վարչական ակտ ընդունելու իրավասության, այնպես էլ վարչական վարույթի չափանիշներով:

Իրավասության չափանիշով: Պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ)

գործադիր տնօրենի նկատմամբ' ընդհանրապես, իսկ բուհ-ի կարգավիճակ ունեցող ՊՈԱԿ-ի ռեկտորի նկատմամբ' հատկապես, ոչ միայն որևէ նախարար, այլև հենց հիմնադիրը կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությամբ օժտված չէ: Ընդ որում, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված այն դրույթը, համաձայն որի' «Պետական կազմակերպության հիմնադիրն ունի պետական կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի», ևս իրավական հիմք չէ հիմնադրի կողմից կարգապահական պատասխանատվություն կիրառելու լիազորության առկայության մասին, քանի որ Սահմանադրության 83.5 հոդվածի համաձայն՝ բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում «ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև

պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու

կարգը…»:

Այլ կերպ ասած, եթե անգամ փորձենք լայն մեկնաբանության արդյունքում

«ցանկացած վերջնական հարց» արտահայտության տակ ներառել նաև կարգապահական պատասխանատվությունը, ապա այդ ինստիտուտը գործելու իրավական հիմքեր ձեռք կբերեր բացառապես այն դեպքում, երբ դրա կարգը սահմանվեր որևէ օրենքով, մինչդեռ այդպիսի կարգավորում գոյություն չունի:

Այսպիսով, որևէ օրենքով ՊՈԱԿ-ի հիմնադրին վերապահված չէ պետական

կազմակերպության տնօրենին, տվյալ դեպքում' բուհ-ի ռեկտորին, կարգապահական

պատասխանատվության ենթարկելու լիազորություն: Իսկ օրենքով չնախատեսված

լիազորություն իրականացնելը Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված հիմնադրույթի խախտում է հանդիսանում: Մասնավորապես, այդ հոդվածի համաձայն. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Այս փոխհարաբերությունների հիմքում դրված են ակադեմիական ազատությունների և բուհական ինքնավարության մասին ներազգային օրենսդրությամբ և միջազգային

համաձայնագրերով ամրագրված հիմնադրույթները:

Հավելենք, որ մինչ այս մենք անդրադառնում էին դեռ հիմնադրի լիազորություններին:

Ինչ վերաբերում է լիազորված պետական մարմնին, այսինքն' ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, ապա վերջինս ընդհանրապես որևէ առնչություն չի կարող ունենալ «ցանկացած վերջնական հարց» օրենսդրական դրույթից բխող կարգավիճակի հետ, քանզի վերջինիս, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կարող են վերապահվել հիմնադրին պատկանող միայն խիստ սահմանափակ այնպիսի լիազորություններ, որոնք որևէ աղերս չունեն վերը նշված

կարգավիճակի հետ: Ընդ որում, թեպետ նշված օրենքով պետական լիազորված մարմնին կարող են վերապահվել 4 խումբ լիազորություններ, ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 30-ի թիվ 1929-Ն որոշման 3-րդ կետով վերջինիս վերապահվել են բացառապես 3 խումբ 2 լիազորություններ (դրանք նախատեսված են այդ օրենքի 13-րդ հոդվածի «գ», «ե» և «է» կետերով)'

- պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ)

ամրացվող' պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը,

- պետական կազմակերության կառավարման համակարգի սահմանումը,

- պետական կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և

լուծարման հաշվեկշռի հաստատումը:

Տվյալ դեպքում ՀՀ կառավարության հիշյալ որոշման այն կետերի վրա հղում

կատարելը, ըստ որոնց ինչպես հիմնադիրը, այնպես էլ, լիազորված պետական մարմինը վերահսկողություն են իրականացնում համալսարանի գործունեության նկատմամբ, ևս որևէ աղերս չունի կարգապահական պատասխանատվության ինստիտուտի հետ: Այս տրամաբանությամբ կարելի է հանգել նաև այն ակնհայտ անհեթեթ եզրակացության, որ համալսարանի ռեկտորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությամբ են օժտված վերահսկողություն իրականացնող նաև այլ պետական մարմիններ ու դրանց պաշտոնյաներ' հարկային տեսչության պետը, սանէպիդ ծառայության

պետը և այլն: Բնականաբար, նախարարը՝ որպես հանրային ծառայող, օժտված է ստորադաս հանրային ծառայողների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու լիազորությամբ: Տվյալ դեպքում համալսարանի ռեկտորը ոչ միայն ստորադաս չէ նախարարին, այլև չի համարվում հանրային ծառայող. նկատենք, որ հանրային ծառայողների սպառիչ ցանկը սահմանված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով:

Վարույթի կանոնների չափանիշներով: Կարգապահական պատասխանատվության կիրառման կարգի խախտումները: Պայմանականորեն ընդունենք, որ լիազորված պետական մարմնին վերապահված է համալսարանի ռեկտորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորություն, բնականաբար, դարձյալ պայմանականորեն պետք է ընդունենք, որ համալսարանի ռեկտորը ևս հանրային ծառայող է: Անգամ այս դեպքում, միևնույն է, անտեսվել են կարգապահական պատասխանատվության ենթարկելու տարրական կանոնները:

Նախ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 4-րդ մասի

համաձայն. «Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի

տեսակները, ինչպես նաև կարգապահական տույժ կիրառելու կարգը և դրա հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով»: Սա խիստ կարևոր օրենսդրական դրույթ է, քանի որ կարգապահական պատասխանատվությունը՝ որպես իրավական ինքնուրույն իսնտիտուտ, նվազագույնը ներառում է մի քանի առանցքային հարաբերություններ'

կարգապահական պատասխանատվության հիմքերը, տույժի տեսակները, խախտման փաստի քննության և տույժի նշանակման կարգը: Մասնավորապես, «խիստ նկատողությունը»՝ որպես տույժի տեսակ, ևս պետք է հստակ ամրագրված լինի որևէ օրենքով, ինչպես նաև պետք է կանոնակարգված լինի վարույթ իրականացնելու կարգը:

Նկատենք, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու այդպիսի կարգ բացառապես ամրագրված է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-33-րդ հոդվածներով, իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է ընթացակարգի սոսկ մի մասնակի բաղադրիչ, ըստ որի՝ մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված հանրային ծառայողից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Կարգապահական պատասխանատվության կիրառման հիմքերի ոչ իրավաչափ

լինելը: Դարձյալ պայմանականորեն ընդունենք, որ նախարարն իրավասու է թույլ տալ համալսարանի ռեկտորի բացակայությունը, թեպետ որևէ օրենսդրական ակտով այդպիսի իրավական ընթացակարգ ամրագրված չէ: Այնուամենայնիվ, առանց թույլտվության Հանրապետությունից բացակայելը հիմք չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, քանզի խոսքը վավերացված միջազգային պայմանագրով նախատեսված գործուղման մասին է, որի դեպքում գործում են ոչ թե ներազգային, այլ միջազգային իրավական կարգավորումները: Այս դեպքում լիազոր պետական մարմնի «համաձայնությունը» համարվում է տրված, քանզի գործում է այն ելակետային դրույթը, ըստ որի՝ այդպիսի համաձայնություն տրվել է հենց միջազգային պայմանագիրը վավերացնելու պահից: Այսինքն՝ միջազգային պայմանագրի դրույթների հետ համաձայնվելու դեպքում

յուրաքանչյուր կողմ պարտավորվում է պահպանել դրանով ամրագրված դրույթները և դրանք կախվածության մեջ չդնել ներազգային իրավական ընթացակարգերից:

Եթե կողմ հանդիսացող պետությունը գտնում է, որ տվյալ դեպքում այդպիսի

կախվածություն պետք է գործի, ապա պարտավոր է նախապես համապատասխան

վերապահումներով վավերացնել միջազգային պայմանագիրը, ինչը տվյալ դեպքում չի արվել:

Հավելենք, որ ոչ բոլոր միջազգային պայմանագրերով է թույլատրվում նմանաբնույթ

վերապահումներով պայմանագրեր կնքելու իրավական հնարավորություն:

Վարչական ակտին ներկայացվող պահանջների անտեսումը1: Գործուղումը մերժելու

մասին գրությունը բովանդակային կտրվածքով դիտարկվում է որպես վարչական ակտ, քանի որ միտված է առաջացնելու կոնկրետ իրավական սահմանափակումներ: Իսկ վարչական ակտում երբևէ չի կարող «նպատակահարմարությունը» որպես ընդունման հիմք համարվել:

Մասնավորապես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն. «վարչական ակտն իր

բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով

սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և

իրավաբանական հանգամանքների վերաբերյալ (ընդգծումը մերն է), որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում»:

Այսպիսով, յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հստակ նշել իրավական

դիրքորոշման համար հիմք հանդիսացած փաստական և իրավաբանական հանգամանքները, իսկ զուտ նպատակահարմարությամբ ղեկավարվելը բացառում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով ամրագրված կամայականության արգելքի և վարչարարության համաչափության սկզբունքների պահպանումը:

Անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտումը: ՀՀ կրթության և գիտության

նախարարության աշխատակցի հրապարակային արտահայտությունը' լուրջ խախտումներ թույլ տալու առնչությամբ աղերսներ ունեն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիայով (6-րդ հոդված) և Սահմանադրությամբ (21-րդ հոդված) ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ: Իհարկե, տվյալ դեպքում չի օգտագործվել «հանցագործություն» եզրույթը, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ, սակայն Կոնվենցիայով ամրագրված է «իրավախախտում» եզրույթը: Բացի այդ, «լուրջ խախտում» եզրույթը հասարակական ինքնագիտակցության հարթությունում մեկնաբանվում է որպես հանցագործություն և ըստ էության հանցագործության հոմանիշն է:

1. Տվյալ դեպքում նկատի ունենք գործուղումը մերժելու մասին գրությունը:

Դեռևս ստուգման գործընթացի նախնական փուլում կատեգորիկ

հայտարարություններ անելը ոչ միայն կարող է որակվել որպես հանրային ծառայողի

վարքագծի կանոնների խախտում, այլև կարող է որակվել որպես քրեական

հանցագործություն, քանի որ բավարար հիմքերի բացակայության դեպքում այն

անխուսափելիորեն պետք է մեկնաբանվի որպես սուտ մատնություն:

Եզրակացություն: Այսպիսով, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ. ապրիլի

6-ի թիվ 160-Ա հրամանը' «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն, առ ոչինչ է, քանզի այն ընդունել է ոչ իրավասու պաշտոնատար անձը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ ՓաշինյանԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարանՏասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետՍիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով ԵրևանՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱլիևԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն
Ամենադիտված