Իրանը դադարեցրել է եվրոպական 100 ընկերությունների ապրանքների ներմուծումը
Իրան
Իրանը դադարեցրել է եվրոպական 100 ընկերությունների ապրանքների ներմուծումը՝ որպես հակահարված Եվրոպական միության կողմից Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների, մասնավորապես՝ Իրանի դեմ նավթային էմբարգո և առևտրային սահմանափակումներ սահմանելու կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահը, հաղորդում է իրանական PressTv-ն։
Այդ ընկերությունների ցանկում են ներառվել մի շարք խոշոր եվրոպական ընկերություններ, որոնք զբաղվում են «լյուքս» ապրանքների արտադրությամբ։
Հիշեցնենք, որ հունվարին ԵՄ–ն Իրանի նկատմամբ նավթային էմբարգո էր հայտարարել։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը