Թողարկվել է Google էլեկտրոնային ամսագրի միջազգային տարբերակը
Աշխարհ
Google ընկերությունը թողարկել է Google Currents–ի (թարգմանաբար «Google մեդիա») նոր տարբերակը։ Այս մասին նշված է ընկերության բլոգում։ Եթե նախկինում այն հասանելի էր ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում, այժմ այն կարելի է գործարկել այն երկրներում, որտեղ գործում են App Store և Google Play խանութները։
Նոր ծրագրում ներառված է «թարգմանիչ» գործառույթը, որը գործում է 38 լեզուներով, որի օգնությամբ օգտատերը կարող է ցանկացած հոդված կարդալ իր նախընտրած լեզուներով։ Google մեդիան իր հետ ներառում է նաև բլոգներ, նորություններ և հոդվածներ արագ ընթերցելու հնարավորություն։ Օգտատերը բոլոր նյութերն հեշտությամբ թարգմանեվում են ամսագրային տեսքով, ինչպես նաև կարելի է բեռնել տեքստեր, լուսանկարներ, տեսանյութեր և ձայնագրություններ։ Google մեդիան գործում է iOS և Android օպերացիոն համակարգ ունեցող բջջային հեռախոսների վրա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ