Ամոթ այդ ստախոսներին. Սուրիկ Խաչատրյանը ԲՀԿ հանրահավաքին չի խոչընդոտելու
Հասարակություն
Ըստ մամուլի հրապարակումների՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ապրիլի 26-27-ը Սյունիքում կայանալիք ԲՀԿ հանրահավաքը պատրաստվում է խոչընդոտել և թույլ չի տալու որպեսզի հանրահավաքին մարդիկ բերեն: Լուրեր.com-ի հետ զրույցում ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, հերքեց այդ լուրը: «Ամոթ այդ ստախոսներին: Նման բան չի եղել և չի էլ կարող լինել»,- նշեց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի Սուրեն Խաչատրյանն օրերս խորհրդակցություն է կազմակերպել, որին հրավիրել է բոլոր տարածքային ղեկավարներին և խիստ հրահանգել նրանց, որ ԲՀԿ ղեկավարի այցելության ժամանակ թույլ չտան մարդիկ բերել: Մարզպետն ասել է նաև, թե՝ ոնց ուզում եք, այդ մասին հասկացրեք ԲՀԿ Սյունիքի մարզային կառույցի ղեկավարներին և կանխեք:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը