Մաշտոցի պուրակի պաշտպաններին միացավ թվով 6–րդ խումբը
Հասարակություն
Մաշտոցի պուրակի պաշտպանները նոր նամակ են ուղարկել ՀՀ ոստիկանապետին, որում մասնավորապես ասված է.
«Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող հինգ խմբերին ապրիլի 12-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.
VI-րդ խումբ
1. Աթովանց Անդրանիկ - յոգայի և ուշույի հրահանգիչ
2. Ավագյան Սարգիս - մարկետինգի և գովազդի բաժնի ղեկավար
3. Գասպարյան Գոռ - ծրագրավորող
4. Կարախանյան Լևոն - դոցենտ
5. Մարտիրոսյան Վահրամ - գրող, սցենարիստ
6. Նալբանդյան Հովհաննես - «Հայկական համակարգ»-ի անդամ
7. Շարափչյան Անդրանիկ - ասպիրանտ, ծրագրավորող
8. Սուքիասյան Մարինե - բժիշկ-սրտաբան
Հիշեցման կարգով ներկայացնում ենք նաև նախորդող հինգ խմբերը.
V-րդ խումբ
1. Ավագյան Լևոն - արվեստի գործիչ
2. Բաբայան Արայիկ - ծրագրավորող
3. Գալստյան Ժաննա - հայ գիտնականների միավորում
4. Խաչատրյան Գեղամ - ճարտարագետ
5. Խարազյան Մարիամ - նկարիչ, տիկնիկագործ
6. Ռուբինյան Կարապետ - ԱԺ նախկին փոխնախագահ
7. Ղազարյան Գրիզելդա - ֆիզիկոս
8. Սայադյան Արմինե - աշխարհագրագետ, քարտեզագիր
9. Սիմոնյան Սյուզան - թարգմանիչ-խմբագիր
10. Նահատակյան Համլետ - մանկավարժ
IV-րդ խումբ
1. Անտոնյան Գուրգեն - դերասան
2. Բալյան Վարդան - երաժիշտ
3. Գրիգորյան Սուրեն - գրող, իրավաբան
4. Կիվիրյան Արգիշտի - «Atmtoday» լրատվական գործակալության համակարգող
5. Մանասյան Նվարդ - կրթության մասնագետ
6. Մովսիսյան Արտակ - պատմաբան
7. Մուրադյան Զարուհի - նկարիչների միության անդամ, նկարչուհի
8. Ճաղարյան Հակոբ - պատերազմի մասնակից, օդանավի հրամանատար
9. Հայկազյան Վարդան - գյուղատնտեսության և էկոլոգիայի գծով փորձագետ
10. Փարադյան Գագիկ - «Այրուձի» հեծյալ ակումբի տնօրեն
III-րդ խումբ
1. Ավագյան Մարիամ - կենսաֆիզիկոս
2. Զարոբյան Նիկիտա - տեխ.գիտ.թեկնածու
3. Կալենչյան Կարո - ինժիներ, տեխ.գիտ. թեկնածու
4. Համբարյան Արսեն - գրող, երգահան, երգիչ
5. Մեսրոբյան Հարություն - կառավարման փորձագետ
6. Մինասյան Հայկ - ֆիզիկոս
7. Մնեյան Լալա - Հայաստանի ժողովրդական վարպետ
8. Յազիճյան Գևորգ - լրագրող, հրապարակախոս
9. Ֆրանգուլյան Երվանդ - երաժիշտ
II-րդ խումբ
1. Բաղդասարյան Էդգար - ռեժիսոր
2. Դոխոլյան Արթուր - լրագրող
3. Եղիազարյան Օշին - ճարտարապետ
4. Եղնուկյան Կարո - իրավաբան, PFA խորհրդի անդամ, բիզնեսմեն
5. Կարապետյան Արայիկ - ճարտարագետ
6. Մինասյան Սեյրան - քիմիկոս
7. Վարդումյան Հովիկ - գրող
8. Վարդանյան Արտավազդ - մաթեմատիկոս
I-ին խումբ
1. Աբրահամյան Էմիլ - նկարիչ
2. Դանիելյան Ստեփան - քաղաքագետ
3. Խզմալյան Տիգրան - կինոռեժիսոր
4. Կարապետյան Հարություն - ֆիզիկոս
5. Հովհաննիսյան Արմեն - բլոգեր
6. Ղահրիյան Հայկազն - «Լրագիր» էլ. թերտի խմբագիր
7. Ղուկասյան Անդրիաս - քաղաքագետ
8. Շիկոնյան Կարեն - ճարտարագետ
9. Սարկիսյան Մանվել - ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ
10. Սարոյան Սարո - ՌԱՀՀԿ փորձագետ
Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.
Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ Ե Ն Ք
1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին՝ դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:
2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:
Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբ»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը