Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց քվեարկել ցանկացած ուժի օգտին՝ բացի ՀՀԿ–ից և նրա կույրաղիքը հանդիսացող ՕԵԿ–ից
Հասարակություն
Հայ ազգային Կոնգրեսը նախընտրական շրջանում այցելում է Կոտայքի մարզի միանգամից մի քանի բնակավայրեր: Ընդդիմության առաջնորդները Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ առաջինն այցելել են Եղվարդ քաղաք, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններին: Առաջին նախագահը կարծիք հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը դադարել է լինել Սերժ Սարգսյանի կցորդը, և ԲՀԿ-ն փորձում է անկախ լինել: Ուստի հնարավորություն կա ապագայում ունենալ ավելի քաղաքակիրթ խորհրդարան, որը կարող է հակակշիռ դառնալ գործադիր իշխանությանը:
Քիչ առաջ ավարտված Եղվարդի բնակիչների հետ ՀԱԿ հանդիպմանը Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց քաղաքացիներին քվեարկել ցանկացած քաղաքական ուժի օգտին, բացի Հանրապետականից, և նրա կույրաղիքը հանդիսացող «Օրինաց Երկիր» կուսակցությունից:
Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի վերջում նաև նշեց, որ ինքը համաձայն կլինի, եթե երկիրը ղեկավարի ՀՅԴ-ն, նույնիսկ կոմունիստները, բայց ոչ գողերն ու ավազակները, ինչպիսին է իշխող կուսակցությունը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը