Հայաստանի և Ռուսաստանի միջև կստորագրվի ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագիր
Հայաստան
Հայաստանի և Ռուսաստանի միջև կստորագրվի ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագիր: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
«Եկել ենք համաձայնության, որ կստորագրվի առանձին ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագիր, որը հնարավորություն կտա շրջանցել բոլոր այն խոչընդոտներ, որոնք մինչև այժմ եղել են, հնարավորություն կտա, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունները կարողանան իրար հետ շփվել»,- նշեց Բաղդասարյանը:
Նշենք, որ այսօր Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՀԱՊԿ ՌՀՄՀ) հայկական և ռուսական ազգային մասերի համատեղ ընդլայնված նիստը:
Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ ներգրավված են ոչ միայն Հայաստանի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները, այլև Ռուսաստանի անվտանգության խորհրդի, Պաշտպանության նախարարության, ռազմատեխնիկական համակործակցության դաշնային ծառայության ներկայացուցիչները:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի