ԱՄՀ-ն մտահոգված է. Corriere della Sera
Համաշխարհային Մամուլ
Աշխարհում կյանքի միջին տևողության աճը կարող է հանգեցնել սոցիալական ապահովության համակարգի փլուզման։ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) այս առիթով լուրջ մտահոգություն է հայտնել իր վերջին զեկույցում, գրում է իտալական Corriere della Sera թերթը։
Ինչպես նշվում է պարբերականի վերլուծականում, որը կատարվել է ԱՄՀ–ի կողմից պատրաստված գլոբալ ֆինանսական կայունության վերլուծական զեկույցի հիման վրա, որ «եթե կյանքի միջին տևողությունը, ըստ ներկա կանխատեսումների 2050 թվականին ավելանա երեք տարով, ապա աշխարհում բնակչության ծերացման մակարդակը 50%–ով կավելանա»։
Որպես այդ «սպառնալիքին» հակազդելու արդյունավետ միջոց, ԱՄՀ-ն նշել է առանձին երկրների կողմից կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին օրենքներ ընդունելը, ինչպես նաև անհատական խրախուսումների միջոցով երկարաձգել աշխատողի թոշակի գնալու ցանկությունը։
Սակայն մի շարք փորձագետներ, գտնում են, որ նրանք, որոնք շարունակում են աշխատել կենսաթոշակային տարիքն անցնելուց հետո, լուրջ խոչընդոտներ են ստեղծում աշխատաշուկայում երիտասարդ մասնագետների համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)