Թուրքիայում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել
Թուրքիա
Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի մահվան առնչությամբ երկրում եռօրյա սուգ կհայտարարվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Վարչապետն իր ցավակցությունն է հայտնել քաղաքական գործչի մահվան առնչությամբ' նշելով, որ Դեմիրելի անունը հավերժ կգրվի թուրքական պատմության մեջ: Հունիսի 17-ից հայտարաված ազգային սուգը կշարունակվի մինչև հունիսի 19-ը: Նույն օրն Անկարայում պետական մակարդակի միջոցառում կանցկացվի' նվիրված նախկին նախագահին:
Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը կյանքի 91-րդ տարում վախճանվել է Անկարայի հիվանդանոցում, որտեղ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար: Հունիսի 17-ի գիշերը Թուրքիայի նախկին նախագահը շնչուղիների ինֆեկցիայի և սրտի անբավարարության պատճառով մահացել է:
Դեմիրելը Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1993-2000 թվականների ընթացքում: Ավելի վաղ զբաղեցրել է նաև երկրի վարչապետի պաշտոնը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)