Ստամբուլի օդանավակայանը կայծակնահարվել է. կա երկու վիրավոր
Թուրքիա
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը հունիսի 16-ի գիշեր տեղացած հորդառատ անձրևի ժամանակ կայծակնահարվել է, որի արդյունքում երկու մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, երեկոյան ժամը 18:00-ից սկսած հորդառատ անձրևի և կայծակնահարումների պատճառով որոշ ինքնաթիռներ չեն կարողացել մոտենալ վայրէջքի ուղուն, ինչի պատճառով նրանք կամ հետ են ուղարկվել, կամ էլ՝ մոտակա քաղաքների օդանավակայաններ: Կայանած երկու օդանավերի կայծակնահարվելու հետևանքով դրանց հետ աշխատող երկու աշխատակիցներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)