«ՕԵԿ»-ը ընտրակաշառք է առաջարկել «Ժառանգության» խոսնակին
Հասարակություն
Այսօր «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջին գրել էր.
«Ինձ այցելեցին երկու երիտասարդ: Դուռը բացելուն պես ասեցին. «Մենք ներկայացնում ենք ՕԵԿ-ի պայմանները. բջջայինի զեղչային քարտ»: Ասեցի մի րոպե, բայց ինչի համար: Զարմացան թե «ՕԵԿ-ին անդամագրվելու»: Ասացի «բայց ես ունեմ բջջային էլ, զեղչային քարտ էլ, եւ ՕԵԿ-ին պատրաստ եմ անդամագրվել միայն մուրաբայի դիմաց!» (դե ասեմ, որ քաղցրը իմ թույլ տեղն է: Ասեցին մուրաբա չկա: Ասեցի «Էս ինչ ապօրինություններ եք անում՝ մուրաբան ինքներդ ուտում եք, իսկ ինձ ընդամենը զեղչային քարտ եք առաջարկում՝ ես կբողոքեմ ձեր ղեկավարությանը՝ անհապաղ գնացեք եւ բերեք իմ մուրաբան!» Խեղճերը փախան: Լավ էր հասցրել էի գոնե ՕԵԿ-ի բուկլետը վերցնել: Դե հո միայն նյութականով չենք ապրելու՝ մի քիչ էլ հոգեւոր սնունդով ապրեմ»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը