ՕԵԿ խոսնակը չմեկնաբանեց «Ժառանգության» խոսնակին բջջայինի զեղչի քարտ առաջարկելու տեղեկությունը
Հասարակություն
ՕԵԿ խոսնակ Հարություն Ամիրյանը Լուրեր.com-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան էջում տեղ գտած գրառումը, ըստ որի՝ ՕԵԿ-ը բջջայինի զեղչի քարտ է առաջարկել խոսնակին:
«Ես չեմ մեկնաբանում»,-ասաց ՕԵԿ խոսնակը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության խոսակ Հովսեփ Խուրշուդյանը Facebook-ի իր էջում գրել էր հետևյալը. «Ինձ այցելեցին երկու երիտասարդ: Դուռը բացելուն պես ասեցին. «Մենք ներկայացնում ենք ՕԵԿ-ի պայմանները. բջջայինի զեղչային քարտ»»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը