Սիրիայում զինադադարի հաստատումից հետո քաղաքացի է սպանվել
Մերձավոր Արևելք
Սիրիայում այսօր վաղ առավոտից հաստատված զինադադարից հետո քաղաքացիական անձ է սպանվել։ Այդ մասին հայտարարել է Syrian Observatory for Human Rights բրիտանական իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը, հաղորդում է France-Presse–ը։
Քաղաքացիական անձը սպանվել է Սիրիայի կենտրոնական շրջանում՝ Համա նահանգի Մհարդադեհ քաղաքում։ Ինչպես հայտնել է իրավապաշտպանը, նրան սպանել են կամ կանոնավոր կառավարական զորքերը, կամ Ասադի ռեժիմին հավատարիմ «Սաբիհա» ոստիկանական ջոկատի ուժերը։
Սպանությունը կատարվել է զինադադարը հաստատելուց վեց ժամ հետո։ Իբրահիմ ալ–Ահմադին սպանվել է, երբ նա հրաժարվել է սպասել սահմանային հսկողության անցակետում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)