Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ Սամվել Ալեքսանյանը կարող է ԱԺ-ում արժանապատվորեն ներկայացնել Մալաթիա-Սեբաստիա համայնքը
Հասարակություն
Րոպեներ առաջ ավարտվեց նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Մալաթիա–Սեբաստիա համայնքի բնակիչների հետ: Իր ելույթի ընթացքում Սարգսյանը կոչ է արել քվեարկել Մալաթիա–Սեբաստիա համայնքն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Ալեքսանյանի օգտին (Լֆիկ Սամո):
«Երբ ասում եմ սատարեք մեզ, չի նշանակում սատարել միայն Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակին: Ինչպես գիտեք, մեծամասնական կարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվել նաև ձեր համայնքի ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը»,– նշել է ՀՀԿ առաջնորդը: Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ Սամվել Ալեքսանյանը կարող է Ազգային ժողովում արժանապատվորեն ներկայացնել Մալաթիա-Սեբաստիա համայնքը:
Ի դեպ, նշենք, որ այս անգամ Ալլա Լևոնյանի հետ կապված միջադեպը չկրկնվեց: Երգչուհին բեմ բարձրացավ նախագահի ելույթից հետո:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը