Հասարակության ամենամեծ քաղաքական պահանջն արդարությունն է. Սերժ Սարգսյան
Հասարակություն
Հասարակության ամենամեծ քաղաքական պահանջն արդարությունն է, արդարության ծարավը: Այս մասին այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը:
«Մենք լրջագույն քայլեր ենք իրականացրել արդարադատության համակարգը կատարելագործելու ուղղությամբ: Հայաստանը տեսանելի ապագայում լինելու է իրավական պետություն: Անհնար է լավ ապրել՝ չունենալով իրավական պետություն»,- ընդգծեց Սարգսյանը՝ հավելելով, որ հասարակության ամենամեծ պահանջներից մեկը լավ ու բարձր վարձատրվող աշխատանքն է:
Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանի պես երկրի համար անհնար է նորմալ տնտեսություն կամ բարձրակարգ տնտեսություն ունենալ առանց իրավական պետություն լինելու:
Անդրադառնալով տնտեսությանը՝ Սարգսյանն ասաց. «Մեր տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու փոքր ու միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանը: Մենք երաշխիքներ ենք ստեղծելու, որ դուք ինքներդ լինեք սեփականատեր: Համագործակցելու ենք մասնավոր հատվածի հետ՝ Հայաստան բերելու նոր արդիական ձեռնարկություններ, նոր տեխնոլոգիաներ ու նոր ներդրումներ»:
Լուսանկարը՝ «Panarmenian Photo»–ի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը