Թուրքիայի նախկին նախագահը հոսպիտալացվել
Թուրքիա
Թուրքիայի 10-րդ նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերին հունիսի 18-ի գիշերը տեղափոխել են Անկարայի հիվանդանոց՝ առողջական վիճակի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը: Անկարայի հիվանդանոցից արած պարզաբանման մեջ հաղորդվել է, որ նախագահի մոտ լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել, և արդեն առավոտյան նրան հիվանդանոցից դուրս կգրեն:
Սեզերը Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2000-2007թթ.: Իսկ 1998-2000 թվականներին գլխավորել է երկրի Սահմանադրական դատարանը:
2015 թվականը Թուրքիայի նախագահների համար լավ չի սկսվել: Մայիսի 10-ին 98 տարեկանում մահացել էր Թուրքիայի 7-րդ նախագահ, 1980 թվականին ռազմական հեղաշրջման առաջնորդ Քենան Էվրենը: Հունիսի 15-ին կյանքի 91-րդ տարում վախճանվել էր Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)