ՀԱՊԿ-ի առաջին տեսակոնֆերանսը
Արտաքին Քաղաքական
Ապրիլի 12-ին տեղի ունեցավ «ՀԱՊԿ-ը՝ եվրասիական տարածքում կայունության և անվտանգության ապահովման նոր կարևորագույն գործոն» թեմայով 9-րդ միջազգային գիտապրակտիկ տեսակոնֆերանսը։ Ինտերակտիվ ձևաչափով անցկացված կոնֆերանսին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ-պետությունների՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, ղեկավար ներկայացուցիչներ, ՀԱՊԿ քարտուղարության անդամներ և հրավիրված փորձագետներ։
Հայաստանի պատվիրակությունը տեսակոնֆերանսին մասնակցում էր Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնից։
Տեսակոնֆերանսին զեկույցով հանդես եկավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Մասնակիցները քննարկեցին ՀԱՊԿ գործունեության մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ ԱԻ կանխարգելման և հետևանքների վերացման համատեղ մոդելների իրականացման հետ կապված հիմնախնդիրներ, տեղեկատվական անվտանգունթյան և միասնական տեղեկատվական քաղաքականության համակարգման հարցեր։
Կոնֆերանսի ընթացքում ելույթ ունեցավ Ազգային անվտագության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում