Քննարկվեցին ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Արտաքին Քաղաքական
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ընդունեց ՀԱՊԿ ՌՀՄՀ ռուսական մասի նախագահ, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Իգոր Կարավաևի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդյունաբերության, մասնավորաապես, ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության հնարավորությունները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով, Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա է ռազմավարական համագործակցության բարձր մակարդակ, իսկ ռազմարդյունաբերական ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցությունը շատ կարևոր է: «Կարծում եմ, որ և՛ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, և՛ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը ռազմարդյունաբերական ոլորտում շատ անելիքներ ունեն, իսկ այս հանդիպումը կնպաստի երկուստեք փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ու շրջանակների հստակեցմանը»,- նշեց Տիգրան Դավթյանը:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ուսումնասիրել ռազմարդյունաբերական ոլորտում երկու երկրներում առկա ներուժը և այդ ներուժի նպատակային օգտագործման հնարավորությունները:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում