ՀՀ նախագահի այցը Վրաստան կկայանա
Աշխարհ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ զրույցում կարևորել է առաջիկայում տեղի ունենալիք միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը, վստահություն հայտնելով, որ ինչպես նախկինում` այս դեպքում ևս այն զգալիորեն կխթանի Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարը, ՀՀ Նախագահի Վրաստան կատարելիք պաշտոնական այցից առաջ, քննարկել են նաև այցի հետ կապված հարցեր: Նախարար Վաշաձեն նշել է, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարություններն աշխատում են այցը պատշաճ նախապատրաստելու ուղղությամբ և ընդգծել, որ ամեն ինչ կնախապատրաստվի երկու պետությունների միջև եղած հարաբերություններին հարիր մակարդակով:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի