Նախատեսում ենք, որ 500 միջազգային դիտորդ ներկա կգտնվի այս ընտրություններին. բարոնուհի Էմմա Նիքոլսոն
Հասարակություն
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ պատվիրակության անդամ բարոնուհի Էմմա Նիքոլսոնը նշեց, որ իրենք մայիսին կրկին գալու են Հայաստան, հավանաբար՝ մայիսի 3-ին: «Ունեցել ենք բազմաթիվ հանդիպումների օրեր: Հանդիպել ենք նախագահին, քաղաքական կուսակցություններին, նաև դեռևս խորհրդարանում տեղեր չունեցող կուսակցությունների: Հանդիպել ենք քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների, մասնավորապես նրանց, որոնք հետաքրքրված են ժողովրդավարությամբ: Առանձնապես հետաքրքիր հանդիպում ենք ունեցել ԿԸՀ ներկայացուցիչների հետ: Ծանոթացել ենք նրանց կատարած աշխատանքների հետ: Հանդիպել ենք ոստիկանության անձնագրային վարչության հետ: Առիթ չենք ունեցել դեռևս ընտրողների հետ հանդիպելու»,– ասաց բարոնուհին:
Նրա համոզմամբ՝ իրենք չեն առնչվելու այն բանի հետ, թե ով է ընտրվելու կամ ով ոչ, քանի որ իրենց գործը բացառապես առնչվում է ընտրությունների և դրանց դիտարկման հետ: ԵԽԽՎ պատվիրակության այցելության նպատակը, ըստ Նիքոլսոնի, ծանոթանալն է այն մարդկանց հետ, ովքեր ներգրավված են լինելու ընտրական գործընթացի մեջ: «Նախատեսում ենք, որ 500 միջազգային դիտորդ ներկա կգտնվի այս ընտրություններին», - նշեց ԵԽԽՎ պատվիրակության անդամը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում