ԱՄՆ–ը պատրաստ է քաղաքական հայտարարությամբ հանդես գալ առ այն, որ իր ՀՕՊ համակարգերն ուղղված չեն Ռուսաստանի դեմ
ԱՄՆ
ԱՄՆ-ն պատրաստ է քաղաքական հայտարարություն անել առ այն, որ իր ԵվրոՊՌՈ–ներն ուղղված չեն Ռուսաստանի դեմ, սակայն դրանց համար Սպիտակ տան վարչակազմը չի պատրաստվում որևէ իրավական երաշխիքներ տրամադրել Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետաքարտուղարի զենքի վերահսկողության, ստուգման և համաձայնագրերի համապատասխանեցման հարցերով օգնական Ֆրենկ Ռոուզը՝ հանդես գալով Աբու–Դաբիում անցկացվող համաժողովին, հաղորդում է Itar-Tass–ը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ից պահանջում է իրավական երաշխիքներ տրամադրել, ինչպես նաև հետագայում, դրանց մեջ ներառված լինեն մի շարք ռազմա-տեխնիկական չափանիշներ, որը Մոսկվայում կոչվում է այսպես ասած «Ամերիկյան ՀՕՊ համակարգերի օբյեկտիվ չափանիշներ», որոնք ուղղված չեն Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի դեմ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)