The Wall Street Journal. Olympus ընկերությունը թաքցրել է իր ֆինանսական կորուստները
Աշխարհ
Լուսանկարչական սարքեր արտադրող ճապոնական «Olympus» ընկերության ղեկավարությունը խոստովանել է, որ մի քանի տասնամյակ թաքցրել է ընկերության խոշոր ֆինանսական կորուստները: Ըստ մի շարք փորձագետների այս բացահայտումից հետո ընկերությանը սպասվում է խարդախության մասով դատական վարույթ սկսելու վտանգ։
Բացի այդ, ճապոնական ընկերության բաժնետերերն իրավունք ունեն դիմելու դատարան՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Մոտակա օրերին ընկերության բաժնետոմսերի արժեքի անկում է սպասվում՝ պայմանավորված ընկերության գլխավոր տնօրենի հրաժարականով։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Մայքլ Վուդֆորդը կորցրել է իր դիրքերը ճապոնական ընկերությունների կողմից կորպորատիվ կառավարման մշակույթն ընկալելու անկարողության պատճառով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ