Թուրքիայի իշխող կուսակցությունը, հավանական է, կոալիցիա կստեղծի ազգայնականների հետ
Թուրքիա
Խորհրդարանական ընտրություններում անհրաժեշտ ձայներ հավաքել չկարողանալու պատճառով կոալիցիոն կառավարություն ստեղծել հարկադրված Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կարծես գտել է խնդրի լուծման ճանապարհը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, խորհրդարան անցած Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) հետ կոալիցիա ստեղծելուն դրական մոտեցող ԱԶԿ-ն խոչընդոտները վերացնելու ուղղությամբ գործողություններ է սկսել:
ԱԶԿ-ն ավելի հետաքրքրված է խորհրդարան մտած Ժողովրդահանրապետական (CHP) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցությունների համեմատ ԱՇԿ-ի մասնակցությամբ կոալիցիա ստեղծելու մեջ: Ըստ տեղեկությունների՝ ԱԶԿ-ի շտաբում քննարկումներ են սկսվել ԱՇԿ-ի կողմից նրա առաջ դրված երեք հիմնական պայմանների ուղղությամբ:
Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 18-ին հայտարարել է հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Այդ արդյունքների համաձայն' Թուրքիայի խորհրդարանում ԱԶԿ-ը զբաղեցրել է 258, ԺՀԿ-ն՝ 132, ԱՇԿ-ն' 80 և ԺԴԿ-ն՝ 80 պատգամավորական աթոռներ:
Հայտնի է դարձել, որ Թուրքիայի նոր խորհրդարանն առաջին նիստը կգումարի հունիսի 23-ին, որտեղ նորընտիր պատգամավորների երդման արարողությունից հետո այդ երկրի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին կհանձնարարվի նոր կառավարություն ստեղծել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)