Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Թուրքական շաբաթ. Գյուլի հայաստանյան այցի վերաբերյալ նոր մանրամասներից մինչև Թուրքիայի նախկին նախագահի մահը

Թուրքիա

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի խորհրդականի կողմից աղմկալի գրքի հրապարակումը, Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ ի հայտ եկած սկանդալը, նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի մահը և կոալիցիայի շուրջ շարունակվող բանակցությունները մի քանիսին էին այն իրադարձություններից, որոնք այս շաբաթ տեղի ունեցան Թուրքիայում: «Արմենպրես»-ը հետևել է այդ իրադարձություններին և առանձնացրել դրանցից ամենաուշագրավները:

Այս շաբաթ այտնի դարձավ, որ Եվրոպական խաղերի բացման արարողությանը հետևելու նպատակով Բաքու մեկնած Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը մեկնարկել է սկանդալով: Թուրքական արարողակարգը Բաքվում տապալվել էր՝ հանդիպմանը ժամանակից շուտ կանչելով Էրդողանին, ով ստիպված էր եղել երկար ժամանակ բանակցությունների սրահում սպասել ՌԴ նախագահին:

Անցնող օրերին Թուրքիայում լույս տեսավ նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավոր խորհրդական Ահմեդ Սևերի հեղինակած «Աբդուլլահ Գյուլի հետ 12 տարի. ապրեցի, տեսա, գրեցի» գիրքը, որը տարատեսակ խոսակցությունների առիթ դարձավ: Ի թիվս այլ թեմաների՝ գրքում ներկայացվեցին նաև մանրամասներ 2008 թվականին Գյուլի՝ Հայաստան կատարած այցելության մասին: Մասնավորապես, հայտնի դարձավ, որ այդ այցին դեմ են եղել երկրի արտաքին գործերի նախարարությունը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հունիսի 16-ին կյանքի 91-րդ տարում մահացավ Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը, ով շնչուղիների ինֆեկցիայի և սրտի անբավարարության պատճառով հունիսի 13-ից տեղափոխվել էր հիվանդանոց: Դեմիրելի մահվան առնչությամբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրում եռօրյա ազգային սուգ հայտարարեց:

Հունիսի 19-ին՝ Դեմիրելին հրաժեշտ տալու արարողությունից հետո, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում մեջլիսի խոսնակ Ջեմիլ Չիչեքի գրասենյակում հանդիպեցին Գյուլն ու Էրդողանը: Չիչեքի մասնակցությամբ և շուրջ 50 րոպե տևողությամբ հանդիպման մանրամասները, այդուհանդերձ, չներկայացվեցին:

Երկրում այս շաբաթ ևս չդադարեցին խոսակցությունները կոալիցիա կազմելու վերաբերյալ: Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը նոր հայտարարություն արեց՝ չբացառելով, որ իր կուսակցությունը կարող է աջակցել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) ու քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունների (ՀԺԿ) կողմից կազմվող կոալիցիային: «Եթե ԱԶԿ-ն և ՀԺԿ-ն կազմեն մի կոլաիցիա, որտեղ ներառված լինեն նաև մեր սկզբունքները, մենք նրանց դրսից կաջակցենք»,- նշեց քրդական կուսակցության առաջնորդը:

Կոալիցիայի վերաբերյալ նոր հայտարարություն արեց ՀԺԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որը քննարկման մեծ առիթ դարձավ: Նա առաջարկեց կազմել ընդդիմադիր երեք կուսակցություններից բաղկացած կոալիցիա, որտեղ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին:

Քեմալական կուսակցության առաջնորդը նոր բացահայտում արեց խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո նախագահ Էրդողանի և ՀԺԿ նախկին ղեկավար, Անթալիայից ընտրված պատգամավոր Դենիզ Բայկալի հանդիպման վերաբերյալ: Նա հայտնեց, որ հանդիպումից հետո խիստ քննադատության է ենթարկել Բայկալին, ով հանդիպման վերաբերյալ շատ քիչ մանրամասներ է տրամադրել իրեն:

Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջապես հայտարարեց 25-րդ գումարման նստաշրջանի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Ստացած ձայների արդյունքում թուրքական մեջլիսում ԱԶԿ-ն ստացավ 258 պատգամավորական մանդատ, քեմալակամ ՀԺԿ-ն' 132, իսկ ազգայնական ԱՇԿ-ն և քրդական ԺԴԿ-ն' 80-ական մանդատ:

Շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ վատացել է Թուրքիայի 10-րդ նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի առողջական վիճակը, ով տեղափոխվել է Անկարայի հիվանդանոց: Անկարայի հիվանդանոցից արած պարզաբանման մեջ հաղորդվեց, որ նախագահի մոտ լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել, և արդեն առավոտյան նրան հիվանդանոցից դուրս կգրեն:

Ստամբուլի հայերի կողմից հիմնված «Նոր Զարթոնք» նախաձեռնության անդամներն այս շաբաթ Էդիրնեքափըի հայկական գերեզմանատան մոտ հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված սոցիալիստ գործիչ Մաթեոս Սարգսյանի (Փարամազ) և 19 այլ հեղափոխական գործիչների հիշատակին:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված